ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Մահացել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին

Մահացել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին
10.12.2020 | 22:59

Կյանքից հեռացել է իտալական ֆուտբոլի լեգենդ, Ոսկե գնդակի դափնեկիր և աշխարհի չեմպիոն Պաոլո Ռոսին: Նա 65 տարեկան էր: Մահված պատճառը թոքերի քաղցկեղն է: 1981-ին նա տեղափոխվեց «Յուվենտուս»՝ կազմելով ոսկե եռյակ Միշել Պլատինիի և Զբիգնև Բոնեկի հետ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1982-ում նա դարձել է 6 գոլի հեղինակ, ճանաչվել է 1982-ի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։ Դարձավ լավագույնը, չնայած նրա երկարատև որակազրկմանը, որը ավարտվեց առաջնությունից ընդամենը 1 ամիս առաջ։ Ճանաչվեց նաև առաջնության լավագույն ռմբարկու։ Այդ նույն տարում, ըստ France Football ֆրանսիական ամագրի, ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։

Դիտվել է՝ 7004

Մեկնաբանություններ